ԱՊՀ ԱԳ նախարարները Մոսկվայում հաստատել են 2025 թ. միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագիրը
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատել են 2025 թվականի միջգերատեսչական խորհրդատվությունների ծրագիրը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ղրղզստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները վերանայել և հաստատել են ԱՊՀ շրջանակներում 2025 թվականի համար բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները նաև հավանություն են տվել մի շարք փաստաթղթերի, որոնք պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստում կներկայացվեն հաստատման»,- ասել են ԱԳ նախարարությունից։
ԱԳ նախարարները միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի փոխանակության ժամանակ քննարկել են ԱՊՀ ձևաչափում քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության վիճակն ու հեռանկարները։
«Քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչություններին, անվտանգությանը, մշակութային ու հումանիտար ոլորտին առնչվող հարցեր»,- ընդգծել են ԱԳՆ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
- Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան