«Դոմուս»-ի հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել
Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա։ Հայտնում է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հիպերմարկետում այրվում է կահույք, տեխնիկա, շինանյութ։
Հարակից հրապարակումներ`
- ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում հրդեհի վայրում
- Լուսանկարներ հրդեհի վայրից
- Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Դոմուսի հրդեհից
- Խոշոր հրդեհ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան