«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». Մանրամասներ Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտի մասին
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցիում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս որևէ առողջական խնդիր չի ունեցել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանն ասել է, որ տղան դպրոցի լավագույն աշակերտներից էր.
«Բոլորս շատ վատ վիճակում ենք այս պահին, լավ սովորող երեխա էր, հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր։ Բոլորիս համար այս մահն անհասկանալի է, ոչ հարկած է ստացել, ոչ էլ ֆիզիկական լարվածություն է եղել։ Ուղղակի կանգնած տեղը ընկել է ֆիզկուլտուրայի ժամին։ Բոլոր հարցերի պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կարող է տալ»։
Արագածոտնի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գալուստ Թադեւոսյանն էլ «Փաստինֆո»-ին հայտնել է, որ վաղը դատաբշկական փորձաքննության պատասխանը կլինի։
«Դասընկերներն ասում են, որ էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել ու հաճախ է օգտագործել, որքանով կարող էր դա պատճառը լինել՝ չգիտեմ։ Ֆիզկուլտուրայից առաջ մայրենի, մաթեմատիկա առարկաներն են եղել, նորմալ նստել է դասին, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամին պատրաստվել են բասկետբոլ խաղալ, բայց դեռ խաղը չսկսած՝ կանգնած տեղն ընկել է»։
Հարակից հրապարակումներ`
- Գիտնականները կապ են գտել էներգետիկ ըմպելիքների և սրտի հանկարծակի կանգի միջև
- Անուշ Նավասարդյան. Ականատեսը եղա, երբ էներգետիկ ըմպելիքի տուփը երեխաները կիսել էին, որ վերջին կաթիլներն էլ խմեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան