ԱՄՆ-ն և Իսրայելը վերահաստատել են Իրանին զսպելու հանձնառությունը. Պենտագոն
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, և կողմերը վերահաստատել են Իրանին զսպելու իրենց հանձնառությունը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրելէ, որ այդ մասին հայտնել է Պենտագոնը։
Ըստ հաղորդագրության՝ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և նշել, որ Վաշինգտոնը «տարածաշրջանում պահպանում է զգալի հնարավորություններ»՝ պաշտպանելու ԱՄՆ անձնակազմն ու օբյեկտները և հետագայում աջակցելու Իսրայելի ինքնապաշտպանությանը և զսպելու հետագա էսկալացիան:
«Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ զսպելու Իրանին և նրա աջակցած ուժերին՝ օգտվել իրավիճակից կամ ընդլայնել հակամարտությունը»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածի մզկիթի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի զոհերի թիվը հասել է 21-ի
- Պենտագոնը հայտարարել է Կարմիր ծովի պաշտպանության օպերացիայի մեկնարկի մասին
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան