Եթե Արևմուտքը դադարի աջակցել Ուկրաինային, պшտերազմը 15 օրից կավարտվի. Բորել
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ առանց Արևմուտքի օգնության, ուկրաինական հակամարտությունը կավարտվի 15 օրից։
«Շատ մարդիկ ցանկանում են, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի: Եթե մենք դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը տասնհինգ օրից կավարտվի, և Պուտինը կհասնի իր նպատակներին։ Բայց արդյո՞ք մենք դա ենք ուզում ուկրաինացիների և մեր՝ եվրոպացիներիս անվտանգության համար»,- 20 Minutos-ին տված հարցազրույցում՝ ասել է Բոլերը։
Միաժամանակ, դիվանագետը ընդունել է բանակցությունների անխուսափելիությունը և կոչ արեց Արևմուտքին անել ամեն ինչ՝ դրանք վարելու իր պայմաններով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան