ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում
Յուրաքանչյուր տարի Սթենֆորդի համալսարանը և աշխարհի խոշորագույն, հեղինակավոր գիտական հրատարակությունը` Elsevier-ը, ամփոփում և հրապարակում են աշխարհի գիտնականների առաջատար 2%-ի ցանկը ("Top 2% of the Scientists in the World"), որտեղ ներառված են տարբեր մասնագիտություններ ներկայացնող գիտնականներ։ Գիտնականներն ընտրվում են 22 գիտական ճյուղից և 174 ենթաճյուղից։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մանրամասնում է՝ գիտնականներն այս ցուցակում ընդգրկվում են` հիմք ընդունելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում` հեղինակի ցիտումների և ինքնացիտումների քանակը, h-index-ը, տպագրված աշխատանքները և դրանցում հեղինակի զբաղեցրած գործառութային տեղը, c-score-ը (հրապարակումների որակական ազդեցությունը գնահատող ցուցանիշ, ներառում է նաև հեղինակների և համահեղինակների վերաբերյալ տեղեկատվություն) և այլն։
«Հպարտ ենք, որ աշխարհի գիտնականների ամենահեղինակավոր ներկայացուցչական այս ցանկում է բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ,
«Ստոմատոլոգիա» կրթական ծրագրի ղեկավար Արտակ Հեբոյանը»,-նշել է ռեկտորը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները