Ավինյան. Օրեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հրավառության համար թույլտվություն չի եղել
«Երևանում հրավառությունն օրենսդրությամբ առհասարակ արգելված է, բացառությամբ այն դեպքերի, երբ որ կա քաղաքապետի թույլտվությունը»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում WCIT-ի շրջանակում կայացած համերգից հետո տեղի ունեցած հրավառության համար չեն դիմել իրեն, հետևաբար թույլատություն չի եղել։
«Սա իրականում այն միջոցառումներից մեկն էր, որտեղ, վստահաբար, հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, խնդրում եմ արձանագրությունն անպայման կազմել»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ այս հարցի շուրջ պետք է քննարկում ունենալ ՆԳՆ գործընկերների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան