Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա
«Երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,- այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 582 հազար 622 ուղևոր։
«Այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341 հազար 589 ուղևոր: Հիմա մետրոպոլիտենի ամեն կայարաններում ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոնով միայն մեկ անցակետ է գործում»,- ասաց Բ. Սեդրակյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան