Իլհամի հետ միասին հարձակում է գնում կրթության, մշակույթի, ընդհանրապես հայ ինքնության վրա. Նկարչուհի Զարուհի Մուրադյան
«Հայաստանում հիմա ամեն ինչ քաղաքական է ու ամեն ինչ վատ է»,- նման տեսակետ է հայտնել նկարչուհի, Նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյանը՝ անդրադառնալով այսօր ստեղծագործական միությունների, մասմնավորապես Նկարիչների միության
«Շատ երկար եմ մտածել, գրել այս խնդրի մասին թե շատ ավելի կարևոր խնդիրներ կան այսօր մեր երկրում: Բայց դե գործը հասել է դատարան,դատախազություն, ԱԺ: Հայաստանի կառավարիչներից դեռ ոչ ոք չէր հանդգնել աչք դնել գրողների, նկարիչների, թատրոնի գործիչների , կույրերի ,խուլ համրերի ունեցվածքին: Սրանք հանդգնեցին: Կգրեմ մեր` նկարիչների մասին:Նկարչի տունը` այս շենքը Աբովյան փողոցի վրա կառուցվել է 1956 թվին հենց Հայաստանի նկարիչների միության ի համար, և այդ ժամանակից միշտ եղել է մեր «տունը» : Ցավոք այն միշտ չէ լավ կառավարվել:
1998- 2018 թ ,20 տարի անընդմեջ Նկարիչների միության նախագահը եղել է Կարեն Աղամյանը,որը բազմաթիվ ` մեղմ ասած չարաշահումներ, ապօրինություններ և կեղծիքներ է կատարել լինելով այդ պաշտոնին: Վաճառել է Բյուրականի հանգստյան տունը, նկարչի տան կտուրի վրա վաճառել տարածքներ որոնք հիմա մեզ չեն պատկանում, մախինացիաների հետևանքով կորցրել ենք գեղարվեստի կոմբինատի հսկա շենքը, նոր ընտրված վարչությանը բաժին են հասել միլլիոնների պարտքեր, կեղծ պայմանագրեր,ավերված Շորժայի ստեղծագործական տուն: 5 տարի ձգվում է քննությունը, միությունը չի կարողանում ետ ստանա գողացած գումարները, քննիչները փոխվում են մեկը մյուսի հետևից, Կարենը ծաղկում է, նույնիսկ նոր պաշտոններ ստանում: Զավեշտ է? Համաձայն եմ:
Առաջին բանը որ արեց նոր ղեկավարությունը, դա կանոնադրության փոփոխումն էր համագումարի որոշումով: Այլևս ոչ մի նախագահ իր խմբով չի կարող վաճառել մեր գույքից ոչ մի բան, միայն համագումարի քվեարկությամբ:
Բայց արի ու տես մեր ցուցասրահների շենքը, Շորժայի ու Ծաղկաձորի ստեղծագործական տները հանգիստ չեն տալիս քպ-ին և հիմա, փոխարենը պատժեն մեզ թալանողին, որը ազատ և անհոգ ապրում է, Սիսակ Գաբրիելյանը և դատախազությունը խոսելով 27000 ապօրինի սեփականաշնորհումներից, ուղղակի թիրախավորել են նկարիչներին, գրողներին, խուլ համրերին, կույրերին և հաջորդիվ կոմպոզիտորներին և ճարտարապետներին:
Հոկտեմբերի 30 ին լինելու է դատ.... գրավոր ընթացակարգով: Իրավաբանները կհասկանան թե դա ինչ խայտառակ որոշում է: «Համով պատառները» պիտի արագ խլվեն: Իլհամի հետ միասին հարձակում է գնում կրթության, մշակույթի, ընդհանրապես հայ ինքնության վրա: Մենք ունենք փաստաբաններ: Բայց ավաղ, սա բացարձակ իրավական հարց չի, սա քաղաքական խայտառակ որոշում է և ընդհանրապես Հայաստանում հիմա ամեն ինչ քաղաքական է ու ամեն ինչ վատ է»,- գրել է Զարուհի Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մշակութազրկելու, հետո ընդհանրապես Հայաստանը ոչնչացնելու ծրագիր են իրականացնում. նկարչուհի Զարուհի Մուրադյան
- Գրողների և Նկարիչների միությունների շենքերի «պետականացումը» դեռ գործնական փուլում է
- Նկարիչների միության շենքը ստեղծման օրվանից նկարիչների սեփականությունն է, ինչպես են գալիս ու ասում՝ պետք է պետականացնել. Ազիզյան
- Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
- Եթե իշխանությունը մտավախություն ունի, թող ուղղակի մի կետ ավելացնի օրենքում. Գրողների միության նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան