57-ամյա երևանցին իր վարած «ԳԱԶել»-ով թմրամիջոց է տեղափոխել
«Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկութուն ունեին, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է թմրանյութ: Հոկտեմբերի 2-ին ստացվեց հավելյալ տեղեկություն, որ նա գտնվում է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում:
Մասիսի ոստիկանները ձերբակալեցին 57-ամյա երևանցուն և, իր վարած «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Այստեղ տղամարդը հայտնեց, որ թմրանյութ ունի մեքենայի մեջ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ հոկտեմբերի 4-ին խուզարկություն կատարվեց «ԳԱԶել»-ում: Վարորդի նշած տեղում հայտնաբերվեց կանեփից պատրաստված զանգվածով թղթե փաթեթ: Նույն զանգվածից կար նաև բեռնախցիկում հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Հանգամանքները պարզվում են»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան