ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը խոսել է Իրանի հարձակմանը պատասխանելու մասին
Իսրայելի կառավարությունը քննարկում է, թե ինչպես արձագանքել Իրանի հարձակմանը, և դրա համար կընտրվի տեղ և մեթոդ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման բան է խոստացել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։
«Մենք դա քննարկում ենք»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դանոնը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Նրա խոսքով, Իսրայելը «կընտրի պատասխանի ճշգրիտ տեղը և մեթոդը», իսկ պատասխանն «անպայման կլինի»։
«Մենք կորոշենք՝ երբ և որտեղ, բայց պատասխանը կլինի»,-եզրափակել է Դանոնը՝ չբացահայտելով մանրամասներ։
Հոկտեմբերի 1-ին Իրանը պատմության մեջ երկրորդ անգամ Իսրայելին ենթարկեց զանգվածային հրթիռակոծության՝ այն անվանելով ինքնապաշտպանության ակտ։ Իսրայելական բանակը հայտնում է, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնցից շատերը որսացել են։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն և Իսրայելը վերահաստատել են Իրանին զսպելու հանձնառությունը. Պենտագոն
- Իրանը հայտարարել է Թել Ավիվի մոտ իսրայելական երեք ռազմաբազաների հրթիռակոծման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան