Մոսկվայի հետ հարաբերությունները Թբիլիսիի քաղաքականության առաջնահերթությունն են
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթությունն են։
Երկուշաբթի օրը Կոբախիձեն, որը ղեկավարում է իշխող կուսակցության նախընտրական շտաբը, «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շնորհանդես է անցկացրել։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։
«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության խաղաղ կարգավորումը ամենակարևոր առաջնահերթությունն է», - շնորհանդեսի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխող կուսակցությունը կվերսկսի Վրաստանի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը
- Պապուաշվիլի. Անգլերենով մեզ անվանում են «Ջորջիա», բայց մենք ԱՄՆ Ջորջիա նահանգը չենք, դրսից ոչ ոք չի կարող միջամտել Վրաստանի ներքին գործերին