Նաիր Տիկնիզյան. Ես ամենևին էլ չեմ դժգոհում «Սևիլիայից»
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է այս ամառ «Սևիլիա» ձախողված տեղափոխության մասին։
«Ես ընդհանրապես դժգոհ չեմ «Սևիլիայից»։ Իհարկե, հաճելի է, երբ քեզ կանչում են այնտեղ: Դա ևս մեկ անգամ խոսում է իմ ցուցադրած խաղի արդյունքի մասին»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում championat.com-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ամռանը Տիկնիզյանով հետաքրքրված է «Սևիլիան», սակայն «Լոկոմոտիվին» չեն բավարարել առաջարկվող պայմանները։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո:
Հարակից հրապարակումներ`
- Տիկնիզյանը` Սևիկյանի «Լոկոմոտիվ» տեղափոխության մասին
- Տիկնիզյան. Հետաքրքրություն «Սևիլիայի՞ց», այլևս ակտուալ չէ
- «Սևիլիան» հերքել է Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը
- Տիկնիզյանի գործակալ. «Նաիրի նկատմամբ միշտ հետաքրքրություն կա»
- Նաիր Տիկնիզյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան