Նովոսիբիրսկում մի քանի դպրոցներ դադարեցրել են աշխատանքը
Նովոսիբիրսկում վեց դպրոցներ դադարեցրել են իրենց աշխատանքը։ Պատճառը սուր շնչառական վարակների տարածվածության բարձր մակարդակն է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Վեց դպրոց ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը սանիտարահամաճարակային ցուցումներով։ Մանկապարտեզներ, որոնք ամբողջությամբ դադարեցրել են աշխատանքը, չկան»,-ասել են շրջանի առողջապահության նախարարությունից։
Նովոսիբիրսկկի շրջանի առողջապահության նախարար Ելենա Ակսենովան նշել է, որ տարածաշրջանում պահպանվում է հիվանդության բարձր մակարդակը, սակայն նախորդ շաբաթվա համեմատ աճ չի գրանցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան