44-օրյայում անհայտ կորած զինվորի որոնման պատմությունը Բուենոս Այրեսի միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին
Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «լավագույն լայնամետրաժ ֆիլմ» մրցանակին «Օրբիտա, միջազգային ֆիլմ» անվանակարգում, ինչը փառատոնի գլխավոր մրցանակն է: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։ Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպան Հովհաննես Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների, Տրիեստի 35-րդ կինոփառատոնում ճանաչվել է »Լավագույն վավերագրական ֆիլմ»։
Ֆիլմի սյուժեի ժամանակագրական շրջանը 2020-2022թթ է։ 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման պատմությունն է։
Արցախյան 44-օրյա պատերազմին Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհայտ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:
Պատերազմի յոթերորդ օրը նրա եղբայրը՝ 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանը, որն արդեն մոտ էր զինվորական ծառայության ավարտին, անհետանում է։ Շողակաթը որոշում է արձանագրել իր և ծնողների որոնումներն ու ապրումները՝ գործի դնելով հեռախոսի տեսախցիկը։ Վեց ամիս անց ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացման արդյունքին պետք էր սպասել մեկուկես տարի։
«1489». ռազմական գործողության մեջ անհայտ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Դա այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
«Ես այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր այն տղաների համար, ովքեր մահացել են...
Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում»,- ասել է Շողակաթ Վարդանյանը հենց Ամստերդամում currenttime.tv-ին տված հարցազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Տրիեստի միջազգային փառատոնում ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»
- Շողակաթ Վարդանյանի «1489»-ը՝ «Սինեեվրոպայի» լավագույն 25 ֆիլմերի ցանկում
- 44-օրյայում անհայտ կորած զինվորի որոնման պատմությունը եվրոպական հեղինակավոր փառատոնում մրցանակների է արժանացել
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան