Էդ, որ ասում էին՝ էս շաբաթ չէ, մյուս շաբաթ կհաղթենք, դրանք ավանտյուրայի էլեմենտներ էին. Վահե Հովհաննիսյան
Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը և իր հետ ապրող բարեկամ ազգերն արդյունավետ միավորվում և միասնական պայքար են մղում միայն օրհասական պահերին։ Ի՞նչ է պետք, որպեսզի ներկայիս պատմական շրջափուլում մենք միավորվենք օրհասական պահը կանխարգելելու համար։ Ի՞նչ է անհրաժեշտ Սրբազան պայքարն ավելի արդյունավետ տարամաբանական հանգրվանին հասցնելու համար։ Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր մոտեցումները ներկայացրեց «Այլընտրանքային նախագծեր» վերլուծական հարթակի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
▪Իրար վիրավորելուց, աշխարհի բոլոր հանցանքների մեջ իրար մեղադրելուց, իրար մեջ մեղափոր փնտրելուց առաջ պետք է հասկանանք, որ այսպես գնալու դեպքում, մենք բոլորս կորցնելու ենք պետությհունը։
▪Մենք պետք է այս խաղի կանոնը փախենք՝ թշնամուն, հարևանին, բարեկամին ցույց տանք, որ ունակ ենք հետպատերազմյան վերականգնման։
▪Էլիտա ասելով հասկանում եմ, նոր խաղի կանոններ և նոր բարքեր առաջարկող և պարտադրող։ Հենց դա է, որ ապահովելու է. «Չկա վերադարձ հնին, ներկային և այլն» բանաձևը։ Այս երկիրը թթվածին է ուզում, առաջ գնալ է ուզում։ Նոր էլիտա, որը հասկանում է, որ թե՛ աշխարհն էն չի, թե՛ տարածաշրջանն էն չի, թե՛մենք էն չենք և որն ունակ է նոր ազգային նպատակներ գաղափարներ ձևակերպելու՝ ոչ թե ֆիադայակոնության կամ կարդացած գեղարվեստական գրքերի, այլ ռացիոնալ աշխարհի միջոցով։
▪Մենք պետք է ընդունենք, որ շատ բաներ չկա, շատ մեր իդեաներ ջարդված են։ Բայց մենք ունենք ինքնություն պահելու և նոր ազգային նպատակներ ձևակերպելու՝ ռացիոնալ նպատակները՝ կարճաժամկետ էլ կլինի, երկարաժամկետ էլ, բայց պետք է սկսել ռացիոնալից։
▪Ինչու եկեղեցին, ինչու հոգևորականը, որովհետև աշխարհիկ դեմքերը չունեին այդ հեղինակությունը և իրենց մեջ այդ պահին չունեին այդ ներուժը, այս պարտության քաղաքացուն և պարտության հասարակությանը բան առաջարկեին, արթնացման փորձ անեին։ Սրբազանն արեց, սկսեց շարժում և շարժման առաջին փուլում հասավ մի շատ հետաքրքիր հանգրվանի, իրեն հաջողվեց ստեղծել նոր ընտազանգված։
▪Էդ, որ ասում էին՝ էս շաբաթ չէ, մյուս շաբաթ կհաղթենք, դրանք ավանտյուրայի էլեմենտներ էին։ Հհաղթի նա, ով ունի մարտավարական համբերություն, ով ունի հետևություններ անելու ճկունություն՝ շաբաթվա ամսվա կտրվածքով և նա, ով ունի բարդությունների միջով անցնելու ուժեղ կամք։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել. Վահե Հովհաննիսյան
- Այսպես գնալու դեպքում մենք բոլորս կորցնելու ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին