Իմ որդին հրեշ չէ. Փի Դիդիի մայրը՝ որդու շուրջ սկանդալի մասին
Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր Շոն Քոմբսի՝ Փի Դիդիի մայրը՝ Ջենիս Սմոլս Քոմբսը, որդու շուրջ ծագած սկանդալի ֆոնին, հանդես է եկել հայտարարությամբ՝ պաշտպանելով աստղին: The Hollywood Reporter –ի հաղորդմամբ, մայրը նշել է, որ սիրտը ցավում է՝ տեսնելով, որ որդուն դատում են «ստից ստեղծված պատմության» հիման վրա։
«Ականատես եմ լինում որդուս հրապարակային լինչի դատաստանին, քանի որ նա դեռ հնարավորություն չի ունեցել ապացուցել իր անմեղությունը: Սա չափազանց անտանելի ցավ է բառերով արտահայտելու համար», - ասել է 84-ամյա Ջենիսը։
Նա նշել է, որ րբեմն ճշմարտությունն ու սուտը այնքան սերտորեն փոխկապակցված են, որ սարսափելի է դառնում պատմության գոնե մի մասն ընդունելը, հատկապես, երբ այս ճշմարտությունը նորմայից դուրս է կամ չափազանց բարդ է հավատալու համար։
«Իմ տղան այն հրեշը չէ, ինչպես ներկայացնում են, և նա արժանի է իր կարծիքն արտահայտելու հնարավորության: Ես կարող եմ միայն աղոթել, որպեսզի տեսնեմ, որ նա ասում է ճշմարտությունը և արդարանում», - ասել է Քոմբսը:
Փի Դիդին մեղադրվում է սեռական թրաֆիքինգի, բռնաբարության, ոտնձգությունների, կաշառակերության և մի շարք այլ հանցանքների համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան