Սկսել է դրակոնիդների ասուպային հոսքը
Երկիրն՝ Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ, անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ դրակոնիդների ասուպային հոսքը, որը հայտնի է նաև Գյակոբինիդներ անվանումով (ի պատիվ Միշել Գյակոբինի), հոկտեմբերին երկինքը զարդարող երկու ասուպային հոսքերից մեկն է:
Դրակոնիդներն իրենց անվանումը ստացել են Դրակոն (Վիշապ) համաստեղությունից և առաջանում են, երբ Երկիրը անցնում է 21P/Giacobini-Zinner գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով: Այս գիսավորը մոտ 6.6 տարի է ծախսում Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կատարելու համար:
Ասուպային հոսքն այս տարի սկսվել է հոկտեմբերի 6-ից և առավելագույն պիկը լինելու է հոկտեմբերի 8/9ի գիշերը, սակայն առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերները։
Դրակոնիդների հոսքը կտևի մինչև օգոստոսի 10֊ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները