«Mercedes»-ը բախվել «Ford»-ին, առաջինում հայտնաբերվել է վարորդի մարմինը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշ ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արտակ Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին