Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Կրեմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Հանդիպումն անցկացվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում: Բանակցությունների գլխավոր թեման Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարավորման հարցն է։
Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն պահին ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ շորտով նստած է հյուրանոցի պատուհանագոգին ու ինչ որ բան է կարդում։
«Ողջույններ Թուրքիայից»,-Փաշինյանին ողջունել է թուրք օգտատերը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ մասնակցելու
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախատեված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին