Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թnւրքը խnզի մսից. Կրթության փորձագետ
«Ներկա իշխանությունները, որտեղ գտնում են ազգային բառը, դրանից խորշում են այնքան, ինչքան թուրքը խոզի մսից» ,-ԵՊՀ դիմաց լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին:
Նա նշեց, որ օրենքի նախագիծում «ազգային» բառը կա Գիտությունների ազգային ակադեմիա բառակապակցության մեջ. «Ուրեմն ի՞նչ պետք է անել։ Պետք է այդ «ազգայինը» կտրել, ընդ որում, արմատներից, և դա էլ արված է: Եթե մեկ նախադասությամբ ասենք, թե օրենքի նախագիծն ինչի մասին է... Այն մասին է, որ անհրաժեշտ է Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդել, այնտեղից միանգամից հանել բոլոր գիտական կազմակերպությունները, մի մասը բռնակցել բարձրագույն ուսումնական հաստատություններին և այդ բուհերի անունը դնել համալսարան:
Եթե ավելի մանրամասն ասենք, դա այն է, որ գիտական կազմակերպությունները ևս, ըստ էության, այս նախագծով երկար կյանք չեն կարող ունենալ, որովհետև նրանց ևս բաժանում են մի քանի տարատեսակների, նրանց մի մասը լավ գիտական կազմակերպություններ են լինելու, որոնք, այսպես ասած, ինքնակամ միավորվելու են բուհերի հետ՝ կորցնելով իրենց ինքնուրույնությունը, լինելու են վատ գիտական կազմակերպություններ, որոնք չեն ուզենալու դա անել և դա արվելու է օրենքի ուժով»:
Ա. Մխիթարյանի խոսքով, իշխանությունները սկզբից փորձեցին բուհերը միավորել, գիտական կազմակերպություններին համոզել, որ դուրս գան ԳԱԱ-ի կազմից, դա նրանց չհաջողվեց:
«Եվ ամենակարճ ճանապարհն ի՞նչն է. օրենքի մեջ փոփոխություններ անել կամ նոր օրենք ընդունել, և այդ ամեն ինչն անել օրենքով»,-ասաց կրթության փորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
- Եթե կարող են ուժը կորցրած ճանաչել «ԳԱԱ-ի մասին» օրենքը, ապա նույնը կարելի էր անել առանց բերվող օրինագծի. Արսեն Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները