Տնտեսություն 18:34 08/10/2024 Հայաստան

Գլաձորի հանքավայրի շահագործման ռիսկերը՝ սպառնալիք Եղեգնաձորի կանաչ բիզնեսի համար

Խորհրդային տարիներին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությունից հետո որոշվեց հանքավայրը փակել, որովհետև եթե շահագործվեր, 30 կմ շառավղով տարածքում պետք է տարհանվեր բնակչությունը։ Այս մասին Էկոլուրի հետ զրույցում պատմել են Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր այդ մասին լսել են իրենց հայրերից և պապերից։

Այսօր կրկին օրակարգում է Գլաձորի (Ղազմա/Թեքսար) բազմամետաղային հանքավայրի հնարավոր շահագործման հարցը։ Շուրջ 10 տարի շարունակ միևնույն անձինք տարբեր անվանումներով ընկերությունների կողմից՝ «Ասսաթ», «Վայք ռեսուրս», «Վայք մետալ», «Մետալ գոլդ», ցանկացել են հետախուզել և շահագործել հանքը։ Մինչ համայնքային խոշորացումը հանքավայրին ազդակիր համարվող Վերնաշեն և Գլաձոր գյուղերը մերժել են այս հանքի հետ կապված ցանկացած գործողություն։ Համայնքային խոշորացումից հետո Վերնաշեն ու Գլաձոր գյուղերն ընդգրկվեցին Եղեգնաձոր համայնքի կազմում։ Այժմ ազդակիր համայնքը Եղեգնաձորն է։ Համայնքի բնակիչները դեմ են հանքավայրի շահագործմանը, քանի որ կարծում են, որ հանքի շահագործման ռիսկերն անկառավարելի են։

«2014 թվականից Գլաձորի հանքավայրի համար անընդհատ եկել են, և բոլոր ժամանակներում հանրային լսումների ժամանակ մերժվել են։ Բնապահպանության նախարարությունը մերժեց հանքավայրի հայտը՝ հաշվի առնելով ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգը։ Վայոց ձորի մարզում հանրագիր կազմվեց, ստորագրահավաք անցկացվեց, 2068 մարդ դեմ ստորագրեց հանքարդյունաբերությանը։ 2024 թվականի գարնանը ստացվեց ահազանգ, որ կրկին ցանկանում են բարձրացնել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հարցը», - ասել է Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։

Այժմ հանքի շահագործման հարցն օրակարգ է բերել «Մետալ գոլդ» ՍՊԸ-ն։ 

«Առաջին անգամ լեռն ուսումնասիրվել է 1910-1914թթ․՝ ֆրանսիացի երկրաբանների կողմից, երկրորդ անգամ՝ 1924-35թթ․, երրորդը՝ ամենախոշորը, 1950-1967թթ․, որը շատ բնակիչներ և նրանց սերունդները լավ են հիշում։ Լեռը պարունակում է բազմամետաղներ՝ կապար, կադմիում, պղինձ, ցինկ, ծծումբ։ Ըստ ուրանային հանքավայրերի քարտեզի՝ լեռը գտնվում է Վեդի Վայքի ուրանային լեռնաշղթայի վրա։ Դա շատ մեծ ռիսկ է։ 70 տարի առաջվա քանդած հանքախորշի թափոնների վրա բուսական աշխարհ չի աճում, նշանակում է՝ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք բնաշխարհի համար հակացուցված են։ Ուսումնասիրություններից հետո որոշվեց հանքավայրը փակել, որովհետև եթե շահագործվեր, 30 կմ շառավղով պետք է տարհանվեր բնակչությունը»,- ասել է Վերնաշենի բնակիչ, «Իզոտոն» ՍՊԸ-ի տնօրեն, ինժեներ-մեխանիկ Հայկ Իսախանյանը։

Խորհրդային տարիներին Գլաձորի հանքավայրում հետախուզական աշխատանքներում ներգրավված են եղել Վերնաշենի և Գլաձորի բնակիչներ։ Տեղացիները պատմում են, որ ով աշխատել է հանքում, երկար չի ապրել, մինչև 50-55 տարեկան մահացել են քաղցկեղից։ Աշխատողների թվում եզակի երկարակյացներից է եղել Վերնաշենի նախկին գյուղապետ Միքայել Բաղդասարյանի հայրը։ Հոր երկարակեցության պատճառի մասին Միքայել Բաղդասարյանը պատմում է․ «Իմ հայրն աշխատել է այն ժամանակ հետախուզողների հետ, երբ 16-17 տարեկան էր։ Միշտ մեզ ասում էր, որ ղեկավարը չի թողել՝ մտնի հանք, իրենց ձիերն է պահել: Իրեն ասել էին՝ հանք չմտնես, պրոբլեմ կառաջանա»:

Հանքավայրի շահագործումը թույլ չտալու նպատակով Եղեգնաձոր համայնքում ստեղծվել է «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ» նախաձեռնող խումբը։  Խմբի ղեկավար Հարություն Գևորգյանն ասում է․ «Մենք դեմ ենք և տարիներ շարունակ կռիվ ենք տալիս հանքարդյունաբերողների հետ՝ թույլ չտալու համար շահագործել այդ հանքավայրը, որն անասելի ռիսկեր է պարունակում։ Մենք կանգնել ենք տրակտորների առջև, որպեսզի չմտնեն հանքավայր։ Մեր գյուղից այդտեղ մարդիկ են աշխատել, և նրանց մեծ մասը մահացել է քաղցկեղային հիվանդություններից։ Մենք շատ լավ գիտենք այդ հանքավայրի արհավիրքները և կոչ ենք անում բոլոր ազդակիր բնակավայրերի բնակիչներին դեմ կանգնել և չթողնել»։

Ճառագայթային ռիսկերի մասին ընդերքօգտագործողը լռում է, հնարավոր տարհանման մասին խոսք չկա, փոխարենը խոստանում է աշխատատեղեր, սոցիալական աջակցություն, տնտեսական աճ։ Սակայն այս խոստումները մարդկանց չեն հետաքրքրում։ Եղեգնաձորն իր ապագան տեսնում է գյուղատնտեսության, տուրիզմի, գինեգործության, պանրագործության, մեղվաբուծության զարգացման մեջ։ Նման զարգացման համար առաջնահերթությունը մաքուր շրջակա միջավայրն է և մաքուր ջուրը։  Իսկ մաքուր շրջակա միջավայր և մաքուր խմելու և ոռոգման ջուր ունենալը հանքի հետ անհամատեղելի են։

Թեքսարը և նրա հարակից լեռնաշղթան Արփա և Եղեգիս գետերի ջրհավաք ավազանն են։ Այդ ջրային ավազանից են սնվում բազմաթիվ բնակավայրեր։

«Այս սարից սնվում են 5 գետեր՝ Վերնաշենի երկու գետերը, Մալիշկայի գետը, Գնդաձոր գետը, որը հասնում է Հերհերի ջրամբար և ևս մեկ գետ լեռան հետևից լցվում է Եղեգիսի կիրճ։ Այս լեռը գարնանը վայրկյանում 7-8 հազար լիտր ոռոգման ջուր է տալիս, 100-150 լիտր՝ խմելու։ Այս ջրով են ոռոգվում ներքևի անասնապահական կոմպլեքսները, այգիները, խմելու և ոռոգման ջուրն այստեղից ենք ստանում։ Ամեն մի աղբյուրի մոտ գյուղ է ստեղծվել, այս ջրի վրա ստեղծվել են ներքևի բնակավայրերը։ Եթե հանքավայրը բացվի, մեր ջրերը կարող են հարստացվել ծանր մետաղներով և ծծմբային թթուներով», - ասաց Հայկ Իսախանյանը։ Նա մտահոգություն է հայտնում, որ հանքարդյունաբերական աշխատանքների հետևանքով աղտոտված ջրերը կարող են ներթափանցել Արփա-Սևան թունել և աղտոտել Սևանա լիճը։ «Հանքավայրի տարածքում են Գնդաձոր գետի ակունքները։ Գետն անցնում է Արփա-Սևան թունելից ընդամենը 2 կմ հեռավորության վրա։ Երբ Կեչուտից ջուր բաց չի թողնվում, ըստ մասնագետների, 200-300 լիտր վայրկյան ստորգետնյա ջուր է գնում թունելով, որը ներծծվում է կողքերից։ Ոչ մեկ չի կարող բացառել, որ այդ աղտոտված ջրերը չեն լցվի Արփա-Սևան։ Դա միակ տեղն է, որտեղ 80 մետր բաց է գնում թունելը, թափվում է Եղեգիս կիրճ։ Կլցվի կիրճ և կգնա Սևան», - ասել է Հայկ Իսախանյանը։

«Սարի վրա չորս կողմից ջուր է հոսում, Եղեգիսի կիրճ է գնում, գալիս է դեպի Կարմրաշեն, Հերհեր, Գլաձոր, Վերնաշեն, Եղեգնաձոր, գնում է դեպի Վայք, Մալիշկա, Ագարակաձոր, Արփի, Արենի։ Այս բնակավայրերը դառնում են ազդակիր։ Իսկ եթե Կարմրաշենի կողքով անցնող թունելի ջրերի մեջ ներթափանցի աղտոտված ջուր, ամբողջ մարզը կդառնա ազդակիր։ Ջրերն արդեն կգնան Ռինդ, Աղավնաձոր, Գետափ, Խաչիկ և այլն», - ասել է Գեղամ Մարգարյանը։

«Հանքադաշտից 100 մետր ներքև մեր սառնորակ խմելու աղբյուրներ են։ Հանքին ձեռք տվեցին, վնասելու են այդ աղբյուրները։ Մեր գյուղի խմելու ջրի պաշարի 60-70 տոկոսն այդ հատվածից է։ Մեր ջրագիծը 40 կմ երկարություն ունի՝ գյուղից մինչև այդ ակունքը։ Ավելի մոտ վայրում մենք ջուր չունենք, անհնարին է, որ ջրի հարցը կարգավորեն, այլընտրանք այդ աղբյուրներին չկա», - նշել է Միքայել Բաղդասարյանը։

Տեղացիներն էկոլուրի նկարահանող խմբին ցույց են տալիս այն հանքախորշը, որը երբ բացել են խորհրդային տարիներին, այդտեղից սկսել է ջուր հորդել, փոխարենը կրճատվել է Վերնաշեն գետի հոսքը։ «Վերնաշեն գետի վրա նախկինում 3 ջրաղաց է աշխատել, այս գետի ջրով ոռոգվել են Վերնաշենի, Եղեգնաձորի, Գլաձորի գյուղատնտեսական հողերը, իսկ հիմա միայն Վերնաշենին չի բավականացնում։ Պակասել է ընդերքային պայթեցումներից, ցնցումներից ջրի հոսքի ուղղությունները փոխվել են դեռ 1970-80-ականներին», - ասել  է Հարություն Գևորգյանը։

Հանքավայրի տարածքում ջրային ռեսուրսների ուսումնասիրություն են իրականացրել քիմիկոս Հակոբ Սանասարյանը, Ռոմիկ Հարությունյանը, հիդրոլոգ Քնարիկ Հովհաննիսյանը և արձանագրել են․

1․ Թեքսարի ընդերքից սկիզբ առնող Վերնաշեն գետը, որի տարեկան միջին ելքը կազմում է 80-100լ/վ, օգտագործվում է ոռոգման նպատակով։

2․ Գլաձոր համալսարանի հարևանությամբ՝ 1․5-2 կմ հեռավորության վրա, հոսում են մի շարք աղբյուրներ, որոնք սկիզբ են առնում Թեքսարի ընդերքից։

3․ Կորեկի ձոր կոչվող տարածքից 1965-68թթ․ շահագործման ընթացքում կառուցված տնակների մոտից միջինը գոյանում է 50լ/վ ջուր։

4․ Թեքսարի 2500 մ բարձրության վրա գտնվող սառնորակ աղբյուրի ելքը կազմում էր 0․5լ/վ

5․ Թեքսարի հյուսիսային մասում ընդերքից դուրս եկող ձորակներից հոսող ջուրը իրենից ներկայացնում է Հերհեր գետի ակունքները։

Այսօր հողագործության զարգացման համար մտադրություն կա Թեքսարից հոսող ջրերը կուտակել Կորեկի ձորում։ Այս ձորն իր աշխարհագրական դիրքով նպաստավոր է ջրամբարի կառուցման համար։ ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով նախատեսված է կառուցել 15 ջրամբար, որոնցից 1-ը՝ Կորեկի ձորում։ Դեռ 2021թ․ Ջրային կոմիտեի նախագահի նամակում նշված է, որ Կորեկի ձորում Վերնաշենի ջրամբարի կառուցումն ընդգրկվել է Եվրոպական միության տրամադրվող միջոցներով իրականացվելիք ծրագրերի ցանկում։

Ավելի մանրամասբ՝ սկզբնաղբյուրում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ինչո՞ւ է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը իջեցվել է հերթական անգամ այն փոխարինելու նպատակով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:13
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կացնահարություն Արագածոտնում
ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն  նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին  հաղորդում է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ովքեր են միացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարին
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները միացել են քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարին։ «Մայր...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի անցկացրած Արևմտյան Հայաստան-«Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը բազմաթիվ վտանգներ պարունակող երևույթ է. Պատմաբան
««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը նոնսենս է, պահանջատիրական, անհիմն, մարտահրավեր նետող մի եզրույթ է, որն ուղղված է և որպես սպառնալիք է հանդիսանում ներկա հայկական պետականությանը»
Աղբյուր` Panorama.am
17:30
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
17:30
ՀՀ-ին վերադարձվել է շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով
Աղբյուր` Panorama.am
17:22
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:15
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուսական պերինատալ կենտրոնում ատամներով երկու երեխա է ծնվել
Ռյազանի պերինատալ կենտրոնի բժիշկները կարճ ժամանակում երկու անգամ բախվել են հազվագյուտ երեւույթի՝ հաստատության պատերի ներսում ծնվել են ատամներով...
Աղբյուր` Panorama.am
16:46
Սպերցյանի գործակալը բանակցություններ է վարել Ա սերիայի ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։ RB...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ռոբսոնի դեմ քրեական գործ է հարուցվել
Սոչիում ապրող ազգությամբ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն առավել հայտնի է որպես քրեական  հեղինակություն՝ Ռոբսոն անունով, քրեական գործ է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
16:17
Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան
«Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը  գործարկելուց  գրեթե 3 ամիս անց  աշակերտները...
Աղբյուր` Panorama.am
16:11
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Պեղումներ «Բաղաբերդում». բացահայտնվում են միջնադարյան թաքնված մշակութային շերտերը
ՀՀ Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում  հնագիտական աշխատանքներ են սկսվել։ Պեղումները իրականացնում է ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՄԻՊ. Պաշտպանը փաստաբաններին ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու բոլոր ռիսկերն ու հնարավոր հետևանքները
«Թե´ Մարդու իրավունքների պաշտպանը, թե´ աշխատակազմը գործընկերներին ներկայացրել են Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}