
Դամասկոսի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել.Սիրիայի ՊՆ
Դամասկոսի Մազզե շրջանին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 11-ը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է SANA պետական լրատվական գործակալության կողմից։
«Այսօր մոտավորապես ժամը 20.15-ին թշնամական Իսրայելը երեք հարված է հասցրել Դամասկոսի խիտ բնակեցված տարածքում գտնվող շենքին, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ տասնմեկը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ զոհվածների և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել
- Թուրքիայի ԱԳՆ-ից 4 նախապայման են հայտնել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար
- Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի տարածքին Իսրայելի հարվածների մասին տեղեկություները