Խաբարովսկի հրդեհված թատրոնից փրկել են դերասանների զգեստները
Անցյալ շաբաթ այրված Խաբարովսկի երաժշտական կոմեդիայի թատրոնից վոկալ արտիստների տպավորիչ զգեստներ են փրկել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդմասին հայտնում է հաստատության ղեկավարությունը։
Հոկտեմբերի 3-ի առավոտյան Խաբարովսկում երաժշտական կոմեդիայի թատրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմել է 4 հազար քառակուսի մետր, փլուզվել է ճակատը և արտաքին պատը, պայթել են գազի չորս բալոն։ Մարզպետի գլխավորությամբ ստեղծվել է հրդեհաշիջման շտաբ։ Տուժածներ չկան, մեկ կին վնասվածքներով հոսպիտալացվել է։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային շտաբը հրդեհի ամբողջական վերացման մասին հայտարարել է հոկտեմբերի 5-ի երեկոյան։ Միջադեպի առնչությամբ վարչական և քրեական գործերը քննվում են։
«Մինչև վերջին պահը աշխատակիցները շարունակում էին մտնել այրված շենք և դուրս հանել կոստյումների, գործվածքների, տեխնիկայի մասեր... Լավ նորություն կա՝ մեզ հաջողվեց պահպանել տպավորիչ քանակությամբ վոկալիստների և բալետի տղամարդկանց մասերի զգեստներ»,- հայտնում է թատրոնի պաշտոնական Telegram ալիքը։
Այդուհանդերձ, կորուստներն անխուսափելի էին, նշել են հաստատությունից։ Կանանց բալետի և երգչախմբի գրեթե բոլոր զգեստները չեն կարողացել փրկվել՝ դրանք գտնվում էին շենքի ամենավնասված հատվածում։ Եզակի են փրկվածները, որոնք գտնվում էին հարկերում և կարի արտադրամասում: Դրանց թվում են նոր բեմական հանդերձանքները «Պուշկինի երազաների» պրեմիերայի համար, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին։
«Բոլորի ջանքերով մենք փորձում ենք կարգի բերել մեր հագուստը թատրոնից հանված ողջ գույքը գտնվում է հատուկ նշանակված պահեստային տարածքում: Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում Խաբարովսկի երկրամասի և Մշակույթի նախարարությանը աջակցության համար: Անչափ շնորհակալ ենք նաև այլ մշակութային հաստատությունների աշխատակիցներին, նվիրյալ թատերասերներին, ովքեր կամավոր մասնակցել են փրկարարական աշխատանքներին»,- հայտնում են թատրոնից։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհի վերաբերյալ հերթական ահազանգն է ստացվել, այս անգամ՝ Ներքին Շենգավիթից
- «Դոմուս»-ում հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, տուժածներ չկան. Կամո Ցուցուլյան
- «Դոմուս»-ի հրդեհի մարման համար շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել