Ռուս լեռնագնացները Վրաստանում լեռ մագլցելիս ընկել են և մահացել
Վրաստանում երկու ռուս լեռնագնաց է մահացել Կազբեկ լեռը բարձրանալիս։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
«Նախնական տեղեկություններով՝ լեռ բարձրանալիս նրանց պարանները կտրվել են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է հեռուստաալիքը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունը դեպքի վայրից ուղղաթիռով իջեցրել է ռուսների դիերը։ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ