Այս նախագծով քանդվելու է բարձրագույն կրթական ողջ համակարգը. Ցոլակ Ակոպյան
«Տարիներ շարունակ օրենքի տարբեր նախագծեր են ներկայացվել և սա երբևէ ներկայացված ամենավատ նախագիծն է, քանի որ այս նախագծով քանդվելու է բարձրագույն կրթական ողջ համակարգը»,- ԵՊՀ դիմաց լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին:
Նա նշեց, որ այս նախագծով իշխանական ազդեցություն, քաղաքական լծակ ունեցող մարդիկ էլ ավելի մեծ հնարավորություն են ունենալու ազդել բուհում իրականացվող որոշումների վրա։
«Այս օրենքի նախագծով բուհի ակադեմիական խորհուրդում, որը գիտխորհրդին փոխարինող մարմին է, փաստորեն, հանդես գալիս, ուսանողի մասնակցությունը կարող է լինել մինչև 10 տոկոս, այսինքն կարող է բուհ լինի, որոշի 1 տոկոս։ Սա խոսում է այն մասին, որ ուսանողական ինքնակառավարումը լրիվ զրոյական մակարդակի է հասնում։
Կոչ եմ անում, խնդրում եմ մեր ուսանողներին, ուսանողական խորհուրդներին անմիջապես սկսել քննարկումներ այս հարցը բարձրաձանելու համար, քանի որ սա իրենց իրավունքների ոտնահարում է»,- ասաց Ց.Ակոպյանը։
Նա նաև նշեց, որ եթե կարող են տարբեր ուսանողական ինքնակառավարման մարմիններ լինեն, ո՞վ է ընտրելու բուհի հոգաբարձուների խորհրդի 5 հոգանոց ուսանողական ներկայացուցիչներին։
«Սա ևս լղոզված է ներկայացված, բուհում ուսանողական հանրույթի միջև առաջացնելու է դժգոհություններ, պառակտումներ։ Հերթական քաղաքականությունը, որ իրենք սիրում են կիրառել՝ մասնատի, որ տիրես, նաև ուսանողության մեջ են ուզում կիրառել։ Երևի պետք չէ իրենց, որ ուսանողը միասնական լինի, պետք է տարբեր խմբեր ստեղծել, որ ավելի հեշտ լինի կառավարել»,- ասաց Ց.Ակոպյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թnւրքը խnզի մսից. Կրթության փորձագետ
- Գիտուժ. Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծում անտեսված են Գիտուժի և գիտական համայնքի կարծիքներն ու մտահոգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները