Փաշինյանը՝ Պուտինին. Անցած ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել
Կրեմլում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում զրույց է ընթանում ՌԴ նախաահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև։
«Ես շատ ուրախ եմ փաստելու, որ անցած ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել։ Փոխվարչապետ Օվերչուկին հյուընկալել ենք Երևանում։ Ոչ միայն տեղի է ունեցել համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (տնտեսական) նիստը, այլև բավականին բովանդակալից խոսել ենք մեր օրակարգային գրեթե բոլոր հարցերի մասին»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
«Այդ նիստի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ մենք բավականին բովանդակալից քննարկեցինք մեր համագործակցության և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրակարգային հարցերը։
Այսօր, իհարկե, շատ լավ հնարավորություն է ինչ-որ կերպ ամփոփելու այս քննարկումները։ Ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան
- Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ
- Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել
- Նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
- Փաշինյանը հոկտեմբերի 7-8-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
- Փաշինյանը շնորհավորել է Պուտինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան