Մենք իրար ձեռք բռնեցինք ու պարեցինք. Մադոննան հրաժեշտ է տվել կյանքից հեռացած եղբորը
Աշխարահռչակ երգչուհի Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր եղբորը՝ Քրիստոֆեր Չիկկոնին։ Երգչուհու 63-ամյա եղբայրը մահացել է Միչիգանում քաղցկեղի հետևանքով։
BBC-ի փոխանցմամբ, Մադոննան նրա մասին խոսելիս նշել է՝ «ինձ համար ամենամտերիմ մարդն այս քան ժամանակ»։
Քրիստոֆեր Չիկկոնը եղել է փոփ աստղի հյուրախաղերի ռեժիսորնը, ինչպես նաև պարում էր նրա վաղ երաժշտական տեսահոլովակներում։
Հարազատ քույր ու եղբարը վիճեցին ու միմյանց հետ չէին շփվում 2008 թվականից, երբ Քրիստոֆերը հրապարակել էր Մադոննայի ինքնակենսագրության մասին պատմող գիրքը։ Այն վերնագրված էր «Կյանքն իմ քույր Մադոննայի հետ»։ Գրքում նա պատմում էր նաև Մադոննայի սիրային կյանքի, նրա համար աշխատելու մասին։
«Մենք որոշ ժամանակ չխոսեցինք իրար հետ, բայց երբ եղբայրս հիվանդացավ, մենք գտանք ճանապարհը դեպի միմյանց։ Ես արել եմ հնարավոր ամեն բան նրա կյանքը երկարացնելու համար։ Վերջում այնքան ցավեր ունեցավ։ Մի անգամ էլ մենք իրար ձեռք բռնեցինք, փակեցինք մեր աչքերն ու պարեցինք միասին։ Ուրախ եմ, որ նա այլևս չի տառապում, իր նմանն էլ երբեք չի լինի, ես գիտեմ, որ նա ինչ-որ տեղ պարում է»,-ասել է Մադոննան։
Նշենք, որ երգչուհու ավագ եղբայրը՝ Էնթոնին մահացել էր անցած տարի 66 տարեկան հասակում։