Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց. Ուշակովը՝ ՌԴ-Հայաստան- Ադրբեջան եռակողմ հանդիպման մասին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման հարցում»,-ասել նա՝ պատասխանելով լրագրողի հարցին և հավելել. «Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց»։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով- Բլինքեն եռակողմ հանդիպումը
- Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը
- Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր.ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան