Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբերի լավագույն խաղացողի թեկնածուներին: Ցուցակում ընդգրկվել են հիմնականում երիտասարդ ռուս ֆուտբոլիստներ, այդ թվում նաև «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Նա սեպտեմբերին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Նա այդ ցուցանիշով զիջում է միան Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ»), ով 3 խաղում 4 գոլի հեղինակ է դարձել։
Հավակնորդների շարքում են Կոնստանտին Տյուկավինը («Դինամո Մոսկվա»), Իլյա Սամոշնիկովը («Լոկոմոտիվ»), Արտյոմ Ձյուբան («Ակրոն»)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան