Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Այվալըք շրջանում ձերբակալվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը մուրճով վնասած անձը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Այվալըքի Հանրապետության հրապարակում ոստիկանները նկատել են ոմն մեկին, ով մուրճով հարվածել է Աթաթուրքի արձանին։
Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ բերման ենթարկվածը երկար ժամանակ ստացել է հոգեբանական բուժում։ Նրա նկատմամբ հարուցվել է դատական քննություն։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում նրան խանգարել ու ցած իջեցնել։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է և առաջին նախագահը։ Պաշտոնավարել է 1923-1938 թվականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան