«Փաստ». Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայերի մասնակցությամբ
«Փաստ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 2-ին Երևանի «Դվին» հյուրանոցում միանգամից երկու արարողություն է տեղի ունեցել ռուսաստանաբնակ հայկական էլիտայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով, «Դվինում» կայացել են հայտնի գործարար, «Ստինկոմ» ընկերության հիմնադիր և «Երևան պլազայի» համասեփականատեր Գենադի Ստեփանյանի զավակի հարսանիքն ու Ռուսաստանի հայերի միության՝ Մոսկվայի և Մոսկվայի երկրամասում լիազոր ներկայացուցիչ, գործարար Արտյոմ Վարդանյանի հայրիկի 70-ամյակը։
«Դվինի» մեծ սրահում եղել է ծննդյան արարողությունը, փոքրում՝ հարսանիքը, որին մասնակցել են բազմաթիվ գործարարներ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը և այլն։ Արտյոմ Վարդանյանի հայրը պարգևներ է ստացել Ռուսաստանի ամենաբարձր շրջանակներից, այդ թվում՝ նախագահի աշխատակազմից։
Ասում են՝ հյուրերից շատերը երկու արարողությանն էլ հրավիրված են եղել, նույնիսկ հասցրել են մասնակցել։ Արարողություններն աչքի են ընկել ճոխությամբ, շքեղ երաժշտական կատարումներով, արտերկրից ժամանած աստղերի մասնակցությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան