Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և քվեարկության համար ներկայացնի իր թեկնածությունը։
«Այո, նախագահն այլ դերակատարում ունի ապագայի համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զուրաբիշվիլին, պատասխանելով հարցին, թե ինքը պատրաստ է առաջադրվել երկրորդ ժամկետի համար՝ հաշվի առնելով, որ նախագահի դերը Վրաստանի սահմանադրությամբ բավականին արարողակարգային է։
«Այս դերը կայանում է նրանում, որ կիրառի «Վրացական խարտիան (ընդդիմության գործողությունների ծրագիր ընտրություններում հաղթանակի դեպքում) և այն հասցնել Բրյուսել՝ Լեհաստանի նախագահության ավարտին (ԵՄ անդամակցության շուրջ)՝ Եվրամիությանը անդամակցելու բանակցություններ սկսելու համար»,-ասել է նախագահը։
«Եթե եվրոպամետ կուսակցությունները ինձ մանդատ տան՝ լինելու իրենց նախագահի թեկնածուն, ես պատրաստ եմ դա ընդունել»,-ասել է Զուրաբիշվիլին։ Նա ընդգծել է, որ բանակցությունները, որոնք Վրաստանի նախագահը վարում է եվրոպացի առաջնորդների հետ, երկիրը մոտեցնում են ԵՄ-ին։
Հունիսին Զուրաբիշվիլին ընդդիմությանը հրավիրեց ստորագրել կանոնադրություն, որտեղ ուրվագծվում էին այն բարեփոխումները, որոնք կիրականացնեն նոր խորհրդարանը և կառավարությունը, եթե ընդդիմությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Կանոնադրությունը նախատեսում է չեղյալ համարել երկրի «եվրոպական կուրսին» վնասող օրենքները, մասնավորապես՝ մայիսին ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքը և ընտրական օրենսգրքում կատարված որոշ փոփոխություններ։ Փաստաթուղթը ստորագրել են ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները։
Հարակից հրապարակումներ`
- Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմության հետ
- Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին