Թուրքիայում խոսել են Ռուսաստանի հետ առևտրի պատճառով ԱՄՆ-ի սպառնալիքների մասին
Թուրքիան ստիպված է կրճատել Ռուսաստանի հետ առևտուրը՝ տեղական բանկերին SWIFT համակարգից անջատելու ԱՄՆ սպառնալիքների և դոլարով վճարումների պատճառով։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։
Օգոստոսին ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել էր հետևանքներով, եթե նա չսահմանափակի ամերիկյան մի շարք ապրանքների արտահանումը Ռուսաստան, գրում է Financial Times թերթը։ ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը պարբերականին ասել էր, որ Թուրքիան պետք է դադարեցնի «ամերիկյան տեխնոլոգիաների հոսքը դեպի Ռուսաստան»։
Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիան չի մասնակցում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործընթացին։
«Թուրքիան չի կարող ընդդիմանալ Վաշինգտոնի ճնշմանը՝ SWIFT համակարգի և դոլարի հետ
միջազգային առևտրի վրա էմբարգո կիրառելու ԱՄՆ սպառնալիքի պատճառով»,- ասել է Թոփքուրուլուն՝ ընդգծելով, որ Անկարան առևտրի մեծ մասն իրականացնում է ամերիկյան արժույթով։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի
- Թուրքիայում բացվել է Դեմիրալի հուշարձանը, ով Եվրո-2024-ին ցուցադրել է «Գnրշ գшյլերի» ժեստը
- Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան