«Ժողովուրդ». ««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Աթենք» ՍՊԸ-ն հերթական անգամ դատարանի դռներն է ընկել։ Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը սեպտեմբերի 20-ին վարչական դատարան հայց է ներկայացրել ըննդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ պահանջելով անվավեր ճանաչել կարգադրությունը։
Նշենք, որ տեսչական մարմնի գործառույթն է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի, ներառյալ` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։
Դատելով իրավիճակից՝ «Աթենք» ՍՊԸ-ում կանոնների խախտում է եղել, և տեսչական մարմինը կարգադրություն է իջեցրել, ինչի հետ ՍՊԸ-ն համաձայն չէ։
Մեր հետաքննությունը կշարունակենք հասկանալու համար, թե ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը «Աթենք» ՍՊԸ-ում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան