Լավրովի լիստը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին տարիներին՝ առավելապես, Շպպանիկի դերում է։ Ու որքան էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան «բարի ոստիկան» խաղա, խաղաղության աղավնի ու այլ ղշեր, իրար կողք դնելով Լավրովի ու Զախարովայի ելույթները ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որերորդ անգամ տեսնում ենք, որ դիվանագիտական խոսքը երկրի վարած քաղաքականության մեջ «բիձա, է դու էլ ասա» անեկդոտն է ընդամենը։
«Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում, տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ»,- ասում է Զախարովան։
Մեղադրելով Արևմուտքին «պղտոր ջրերում ձուկ որսալու» ցանկության մեջ, Զախարովան լռում է, որ «պղտոր ջուրը խառնելու» հմտությունը հատուկ է ոչ միայն կույր արևմուտքին, այլև՝ հաշվենկատ հյուսիսին։
Ու եթե Փաշինյանը ֆրանկոֆոն այցը իր բերեց բանաձև, որտեղ նշված էր, որ պետք է լուծել «անհետ կորածների խնդիրները», ապա ՌԴ այցով հյուսիս ականատես եղանք, բացի հեծանիվ քշելը, քաղաքական «կենացների»՝ «բազմաչարչար տարածաշրջանի», «խաղաղությունը պաշտպանելու» մասին։
ՈՒ խաղաղության պաշտպանության համար Լավրովը հատուկ, առանձին թուղթ ունի՝ առաջարկ, թե մշակութային մայրաքաղաքներ հաստատելու մասին։ Մի մայրաքաղաքը, ըստ Լավրովի թղթի՝ «ադրբեջանական Լաչինն է», իրականում՝ հայկական Բերձորը։
Այն Լաչին դարձավ, երբ ռուս խաղաղապահները պիտի ապահովեին «Լաչինի միջանցքի» անցանելիությունը Հայաստանից Արցախ ու հակառակը, բայց պարտվեցին մի կամուրջ զավթած ու ամբողջ միջանցքը պարապուրդի տված ադրբեջանին։
Իսկ «ադրբեջանական Լաչին» դարձավ, երբ փաշինյանյան իշխանությունը Արցախի Հանրապետությունից հրաժարվեց ու ճանաչեց այն որպես ադրբեջան։
Ու հիմա «խաղաղության« ամրապնդման համար «ադրբեջանական Լաչին» դավաճանական արտահայտությունը տեղ է գտել Լավրովի թղթի վրա ու առաջարկվել ԱՊՀ ղեկավարների հաստատմանը՝ փոխարենը մի «մշակութային մայրաքաղաք» էլ 2026 թվին թույլ տալով, որ լինի 2026 թվականին՝ «հայկական Մեղրին»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը»
- Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում
- Պառդոն իմ ֆղանսերենը
- Բոլոր ճշգրտումներն ու որոշումները կայացվում են ՌԴ-Ադրբեջան կամ ՌԴ-Թուրքիա հարթությունում․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան