«Կասպերսկի». Android սարքերի վրա գրոհների քանակը երկրորդ եռամսյակն անընդմեջ նվազում է
«Կասպերսկի» ընկերությունը 2024-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել է Android-ի համար վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրերի օգտագործմամբ 7 697 975 գրոհ այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կանխվել է 5 704 599 նման գրոհ։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները տեղեկացնում են, որ, չնայած ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին այդ գրոհների թվի աճին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց քանակը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի (10 100 510) համեմատ նվազել է: Այդ մոբայլ վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2023-ի չորրորդ եռամսյակում, երբ հետ է մղվել 10 705 625 գրոհ։ Նվազումը պայմանավորված է գովազդային հավելվածների, առաջին հերթին՝ AdWare.AndroidOS.HiddenAd ընտանիքի՝ գովազդներ բացող բազմազան թաքնված ԾԱ-ի ակտիվության կտրուկ անկմամբ։
Ընկերության տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ սարքերի համար ամենատարածված սպառնալիքը դարձել են RiskTool դասի ծրագրերը (պոտենցիալ անցանկալի ԾԱ)՝ հայտնաբերված սպառնալիքների ընդհանուր թվի 41%-ը: Հայտնաբերվել է ավելի քան 367 418 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 13 013 փաթեթը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, իսկ 1 392 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ: Իսկ 2023-ի նույն ամիսներին RiskTool-ի մասնաբաժինը կազմել է հայտնաբերված բոլոր սպառնալիքների 30,8%-ը, հայտնաբերվել է 370 327 տեղադրման վնասաբեր փաթեթ, որոնցից 59 167-ը եղել են մոբայլ բանկային տրոյացիներ, 1 318 փաթեթը՝ մոբայլ շորթող տրոյացիներ:
Ընդ որում՝ բանկային տրոյացիների նոր ունիկալ տեղադրման փաթեթների քանակը շարունակում է գրեթե նույն մակարդակի վրա լինել արդեն երրորդ եռամսյակն անընդմեջ և ապրիլ-հունիսին կազմել է 13 013:
Շորթիչների տեղադրման փաթեթների թիվը նվազել է 2024-ի առաջին եռամսյակի համեմատ (1 990), իսկ երկրորդում եղել է մոտավորապես նույն մակարդակի վրա (1 392), ինչ մեկ տարի առաջ (1 318): Դրանք ամենաշատն են եղել նույնպես 2023-ի չորրորդ եռամսյակում՝ 6 125 փաթեթ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին