«Մանթաշյանց» Global EXPO. 100 բիզնես աշխարհի 10 քաղաքներից՝ երևանյան հարթակում
Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնը վերածվելու է բիզնես փոքրիկ քաղաքի. աշխարհի 10 քաղաքներից 100 բիզնես ներկայացվելու է մեկ հարկի ներքո։
«Մանթաշյանց» գլոբալ էքսպոյի նպատակը մեկն է՝ մեկ հարթակում համախմբել Մանթաշյանց գործարարների միության անդամների բիզնեսները, կազմակերպել տարբեր երկրներից ակումբի անդամների հանդիպում, ծանոթանալ միմյանց բիզնեսներին, համագործակցել, տեղեկանալ յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկություններից և ունեցած հնարավորություններից։ Ցուցահանդեսում ներկայացված է լինելու 40-ից ավելի ոլորտներ։
Լրագրողների հետ հանդիպմանը «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանն ասաց, որ «Մանթաշյանց» ակումբի արտասահմանի ակումբականներն ունենալու են տաղավարներ, ինչը հնարավորություն կտա արտասահմանում գործող հայազգի գործարարներին մտնել հայկական շուկա, աշխատել Հայաստանի շուկայում, կամ Հայաստանի մարզերի բիզնեսները մտնեն Երևանի շուկա։
Նրա խոսքով, ծրագրեր ունեն ցուցահանդեսներ կազմակերպել այն երկրներում, որտեղ «Մանթաշյանցն» ունի գործարար համայնքներ՝ ԱՄՆ, ՌԴ և այլն, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին մտնել տարբեր երկրների շուկաներ. «Այդ ցուցահանդեսները դառնալու են գործիք, որպեսզի օգնի հայ գործարարներին մտնել տարբեր երկրների շուկաներ ու զարգացնել իրենց բիզնեսը տվյալ տարածքում»։
Առաջին անգամ կազմակերպվող ցուցահանդեսին կարող են մասնակցել միայն «Մանթաշյանց» գործարարների ակումբի բիզնեսները, իսկ ոչ ակումբականները կարող են այցելել ու ծանոթանալ ակումբական գործարարների բիզնեսներին, նաև ամբողջական պատկերացում կազմել պոտենցիալի և ներուժի մասին։ Էքսպոյի նպատակներից է նաև «Մանթաշյանց» գործարարների ակումբի գործունեությունը ներկայացնելու հասարակությանը։
Big Projects ընկերության համահիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանն ասաց, որ ցուցահանդեսի հիմնական թիրախը գործարարներն են, ինչպես նաև միջոցառումը հստակ ազդեցություն կունենա տնտեսության վրա։
«Մանթաշյանց» գլոբալ էքսպոն նաև պետություն-մասնավոր բիզնես, գործարարներ-բիզնեսներ-բանկեր-ասոցիացիաներ երկխոսության հարթակ է, որտեղ բոլոր կառույցները կարող են ներկայացնել իրենց առաջարկները։
Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է գալու առանձին տաղավարով՝ ներկայացնելու, թե բիզնեսի աջակցման պետական ինչ ծրագրեր ունեն։
«Մանթաշյանց» գլոբալ էքսպոյի շրջանակում՝ նույն օրերին, Հայաստանի գործարարների ասոցիացիայի հետ համատեղ տեղի կունենա կոնֆերանս։ Խոսնակները լինելու են բիզնեսներ ստեղծած անձինք, որոնք կիսվելու են իրենց փորձառությամբ։
Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն ասաց, որ թե ցուցահանդեսը, թե կոնֆերանսը կոչված է սպասարկելու հասարակության բոլոր շերտերին՝ մեծապես թիրախավորելով գործարարներին։
Հետազոտությունների համաձայն, տնտեսության զարգացման համար գլոբալ վստահությունը կարևոր գործոն է։ «Մանթաշյանց» ակումբը լրացնում է այդ բացը, օգնում գործարարներին վստահել միմյանց։
Էքսպոյի մուտքն անվճար է, բայց պարտադիր գրանցումով։ Գրանցման հղումը՝
https://forms.gle/PCpscnNxxEzsfG4r6։
«Մանթաշյանց» գլոբալ էքսպոյի ու կոնֆերանսի մասին մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum-ը
- 10 քաղաքներից 300 գործարարներ՝ մի հարկի ներքո. Հնգամյա «Մանթաշյանց» բիզնես ցանցը շտապում է նվաճել նոր շուկաներ
- «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ին մասնակցում է 350 գոծարար Սփյուռքից և Հայաստանից
- «Մանթաշյանց»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. մոտ ապագայում մասնաճյուղեր կբացվեն աշխարհի տարբեր քաղաքներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան