Մարտին Սկորսեզեն՝ կարիերան ավարտելու մասին
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեն մտադիր չէ հեռանալ կինոյից և նախատեսում է ապագայում շատ ֆիլմեր նկարահանել։ Այս մասին նա խոսել է IndieWire-ի հետ զրույցում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Սկորսեզեն մեկնաբանել է միանգամից երկու ֆիլմերի՝ Հիսուս Քրիստոսի և Ֆրենկ Սինատրայի մասին, աշխատանքների դադարեցումը։ Նա ընդգծել է, որ նախագծերի չեղարկումը չի խոսում կինոյի ոլորտից իր հեռանալու մասին։
«Ես կինեմատոգրաֆիային հրաժեշտ տալու մտադրություն չունեմ։ Առջևում դեռ շատ ֆիլմեր ունեմ, և հուսով եմ, որ Աստված ինձ ուժ կտա դրանք նկարահանելու համար»,- ասել է Սկորսեզեն։
Սկորսեզեի վերջին ֆիլմը՝ «Ծաղկի լուսնի սպանողները», էկրան է բարձրացել 2023 թվականին։ Ֆիլմը կինովարձույթում վաստակել է 157 միլիոն դոլար և ստացել «Օսկար» 10 անվանակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Սկորսեզեն դադարեցրել է երկու ֆիլմի վրա աշխատանքը
- Մարտին Սկորսեզեն Բեռլինի կինոփառատոնում կպարգևատրվի պատվավոր «Ոսկե արջով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան