Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։
«Նիկոլ Վովայի, Ձեզ սպասում եմ Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Հույս ունեմ, որ այն կլինի և օգտակար, և հետաքրքիր»,-ասել է Պուտինը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել։
Պուտինն ավելացրել է, որ ԲՐԻԿՍ-ում շատ շփումներ են սպասվում։
«Եվ երկկողմ հանդիպումներ կանցկացնենք, և միջոցառմանը մասնակցող մի քանի տասնյակ երկրների գործընկերների հետ շփվելու հնարավորություն կլինի»,-ասել է ՌԴ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան