«Փաստ». ՔՊ-ական «խմբակի» թիրախում է նաև ԱԱԾ տնօրենը
«Փաստ» թերթը գրում է.
«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը հասած քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է նաև այլ պաշտոնյաների, ի մասնավորի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ քպական մեր աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը:
Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ կուսակցությունում և ուժային կառույցներում իր դիրքերն առավել ամրապնդելու ջանքերի ճանապարհին «հերթի մեջ» է նաև ՆԳ նախարարը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան