Ամուսնալուծության մասին լուրերից հետո Քանյե Ուեսթին նկատել են կնոջ հետ
Ռեփեր Քանյե Ուեսթին նկատել են կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, երբ զույգը գնումներ է կատարել Տոկիոյի առևտրի կենտրոններից մեկում։
Գազետա.ռու-ն գրում է, որ Քանյե Ուեսթն ու կինը հայտնվել են մամուլի էջերում՝ իրենց ամուսնալուծության մասին լուրերի վերաբերյալ հրապարակումների հաջորդ օրը։ Լուսանկարներից մեկում երևում է, որ զույգը ձեռք-ձեռքի տված, քայլում է առևտրի կենտրոնով:
Նախօրեին TMZ-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Ուեսթն ու Սենսորին ամուսնալուծության եզրին են։ Ինսայդերները պատմել են, որ զույգը մի քանի շաբաթ առաջ իրենց շրջապատում ասել է՝ բաժանվել են, իսկ Սենսորին գնացել է Ավստրալիա իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու: Աղբյուրները հայտնել են նաև, որ ռեփերը ծրագրել է ամուսնալուծվել և տեղափոխվել Տոկիո։
Մինչ այս մեկ անգամ չէ, որ Ուեսթին նկատել էին միայնակ։ TMZ-ն ընդգծել է, որ վերջերս երաժշտին հաճախ են տեսնում առանց կնոջ, թեև նրանք սովորաբար միասին են հայտնվում հանրության առաջ։