Բագրատ Սրբազան. Մենք այստեղ են Նիկոլ Փաշինյանի դեմ Ցեղասպանության հանցկացության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու պահանջով
«Այսօր երկու գործ ունենք հանձնելու դատախազությանը՝ միաժամանակ լավ հասկանալով, որ Հայաստանում որևէ պետական մարմին չի ծառայում պետության գերագույն շահին, այլ ծառայում են մեկ մարդու կամ քաղաքական իշխանությանը».-Գլխավոր դատախազության շենքի դիմաց հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից արդեն իրավական գնահատականներ տրված կլինեին։
«Մեր այստեղ գտնվելու պատճառը հենց դա է. գործընթաց սկսելու առաջին հերթին հանցակից լինելու Արցախի հանրապետության ու Արցախի բնակչության նկատմամբ ցեղասպանության գործիք հանդիսացած Ադրբեջանի կառավարության ու նախագահի հանդեպ, նրան հանցակից եղած ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրածի նկատմամբ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով, որ անցած տարի այդ օրերին Արցախի բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել հանցագործությունների մասին տեղեկությունները. Խաչիկ Մանուկյան
- ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան