Հետագա գործողությունների ծրագիրն էլ կա, ամեն ինչն էլ կա՝ քայլ առ քայլ. Բագրատ սրբազան
«Առաջիկայում, մի քանի օրերի ընթացքում մենք կտեղեկացնենք, թե մեր հետագա գործողություններն ինչ են լինելու։ Ծրագիրն էլ կա,ամեն ինչն էլ կա՝ քայլ առ քայլ»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված ակցիայի ավարտին ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտնեց,որ մինչ այդ փոքր ու մեծ այլ դեպքեր և իրադարձություններ էլ տեղի կունենան։
Նշելով, որ հետագա անելիքների մասին լրացուցիչ կտեղեկացնի՝ Բագրատ Սրբազանը բացատրեց. «Սա նպատակ ունի, ոչ թե ընթացքը թաքցնել ձեզանից, այլ միայն ու միայն չհայտնել այն մտածումների մասին, որոնք այս կամ այն ճանապարհով հանկարծ հայտնվում են ոչ համապատասխան տեղերում»։
Սրբազանը բերեց խրտվիլակի օրինակը՝ նշելով, որ առավոտվա ժամերից ոստիկանները հետևել են Սրբազան պայքարի կարզմակերպչական ավտոմեքենայի, իմացել են, որ այնտեղ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակն է դրված և Ալիևի ու Փաշինյանի նկարներով դրամները և մեքենայի տարբեր անկյուններում պատրաստ կանգնել էին, որպեսզի թույլ չտային խրտվիլակով դավաճանության սցենարը բեմականացնեն։
«Այդ փոքրիկ դրվագը հուշում է, թե ինչպիսի հսկողության մեջ ենք ապրում իրավապահ համակարգի կողմից։ Հետևաբար, չեմ ուզում ասել, թե ինչ ենք անելու առաջիկայում։ Կասեմ, երբ ժամանակը գա։ Մեկ կամ երկու օրվա տարբերությամբ անպայման կհայտնեմ ձեզ»,- ասաց Սրբազանը՝ հավելելով, որ այն կհայտնի ուղիղ եթերով կամ հարմար այլ ձևաչափով, շարունակելով. «Բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ, մինչև այն օրը, երբ համապատասխան թվով մեր ժողվորդի հավաքվելու, ետ վերադառնալու դեպքում մենք կիրականացնենք այն, ինչ բոլորիդ մտքում կա»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք սպասում ենք գլխավոր դատախազին. Բագրատ Սրբազան
- Գնդակը դատախազության դաշտում է. Մամիջանյան
- Բագրատ Սրբազան. Մենք այստեղ են Նիկոլ Փաշինյանի դեմ Ցեղասպանության հանցկացության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու պահանջով
- Մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել հանցագործությունների մասին տեղեկությունները. Խաչիկ Մանուկյան