Իրավունք 15:03 09/10/2024 Հայաստան

Գումարները վճարվել են, բայց էլեկտրամոբիլները չկան. Հետք

«Հետք»-ը գրում է.

«2023 թվականի հունվարի 5-ին Հայկ Ասլանյանը պայմանագիր է կնքել «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու նպատակով։ Ընկերությունը պետք է Չինաստանից գներ և Հայաստան տեղափոխեր 2022 թվականի արտադրության Volkswagen ID.4 Crozz prime մոդելի էլեկտրամոբիլ։

Ըստ ռեգիստրի տվյալների՝ «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատերը Աննա Խաչատրյանն է, սակայն մեզ դիմած քաղաքացիների պնդմամբ՝ ընկերությունը փաստացի ղեկավարում է նրա հայրը՝ Արա Խաչատրյանը։

Հայկը ընկերության մասին իմացել է սոցցանցերից, որտեղ «Էյ Բի Սի Հոլդինգը» ներկայանում է electromobile.am անունով։ Գործում է նաև համանուն կայքը, որտեղ տեղեկություններ կան էլեկտրամոբիլների տեխնիկական բնութագրերի և գների մասին։

Պայմանագրի կնքումից հետո Հայկը փոխանցել է կանխավճարը (մեքենայի արժեքի 30%-ը)՝ 10,200 դոլար։ Մի քանի օր անց վճարել է նաև մնացած գումարը՝ 23,800 դոլար։ Մեքենան պետք է փոխանցվեր առաջին վճարումից 120 օր անց, սակայն մինչ օրս Հայկը չի ստացել ո՛չ մեքենան, ո՛չ էլ գումարը։

Ժամկետի ավարտից հետո Հայկը կապ է հաստատել Արա Խաչատրյանի հետ՝ ճշտելու, թե երբ մեքենան տեղ կհասնի։ Խաչատրյանը նախ ասել է, թե մեքենան Դուբայում է և շուտով կհասնի Հայաստան, սակայն ավելի ուշ հայտնել է, թե մեքենան Վրաստանի տարածքով է Հայաստան բերվելու։

«2.5 ամիս հետո ասաց, որ Դուբայում օրիգինալ փաստաթղթեր են ուզել, և պիտի մեքենան Փոթիով բերի: Դա արդեն ինձ տարօրինակ թվաց, հասկացա, որ խաբում է»,- ասում է Հայկը։

Այս խոսակցությունից հետո Խաչատրյանը խուսափել է Հայկի հետ հանդիպելուց։

Օրեր առաջ Արա Խաչատրյանը գնացել է Հայկ Ասլանյանի աշխատավայր և առաջարկել նոր պայմանագիր կնքել, որից հետո կվերադարձնի գումարը։ Հայկը հրաժարվել է։ «Ասացի՝ մեկ անգամ արդեն խաբել եք, չեք կատարել պարտականությունները, ի՞նչ իմաստ կա նոր պայմանագրի: Հետո իրավաբանիս հետ խոսեցի, ասաց, որ եթե նոր պայմանագիր կնքեի, դա կհամարվեր հարաբերությունների թարմացում և քրեական գործը, որը հարուցել էինք, կդառնար քաղաքացիական, հետո ինքը սնանկության հիմքով կկարողանար խուսափել»,-ասում է Հայկ Ասլանյանը։

Մարտին Ղազարյանը նույնպես տուժել է «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ից։ Էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար նա պայմանագիր է կնքել և վճարել ամբողջ գումարը։ «Արա Խաչատրյանը վստահեցրեց, որ մեքենան 60-90 օրվա ընթացքում կհասնի։ Ես մեքենան շտապ էի ուզում, դրա համար վճարեցի ամբողջ գումարը միանգամից»,- նշում է Մարտինը։

Պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերի 5-ին։ Հաջորդ օրը Մարտինը փոխանցել է պայմանագրով նախատեսված 15 մլն 125 հազար դրամը։ «Երբ եկավ պայմանագիրը ստորագրելու պահը, Արա Խաչատրյանը կանչեց աղջկան՝ Աննա Խաչատրյանին, որ ստորագրի պայմանագիրը»,- պատմում է Մարտինը։

Երբ լրացել է 60 օրը, Մարտինը զանգել է Արա Խաչատրյանին։ Նա ասել է, որ դժվարություններ են առաջացել և, հնարավոր է, մեքենան նախանշված ժամկետից ուշանա։

Մի քանի ամիս անց, երբ մեքենայի մասին նորություն չկար, Մարտինը գնացել է «Էյ Բի Սի Հոլդինգ»-ի գրասենյակ, որը Արշակունյաց 3Ա հասցեից տեղափոխվել էր Սունդուկյան 1։ Արա Խաչատրյանը նրան հավաստիացրել է, որ մեքենան հուլիսին կժամանի։

«Հուլիսին Արա Խաչատրյանը զանգեց, ասաց՝ մեքենադ եկել է, բայց վնասված է։ Ասացի՝ ոչինչ, արի տուր մեքենան։ Բայց նա պատասխանեց, որ գումարը կվերադարձնի»,- պատմում է Մարտինը։

2023 թ. հուլիսի 31-ին Մարտին Ղազարյանը հայց է ներկայացրել «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։

2024-ի մայիսի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է Մարտին Ղազարյանի դիմումը և «Էյ Բի Սի Հոլդինգ»-ին պարտավորեցրել վճարել 16 մլն 826 հազար դրամ։ «Էյ Բի Սի Հոլդինգ» ՍՊԸ-ն բողոքարկել է դատարանի վճիռը։

«Հետքը» Արա Խաչատրյանին խնդրեց պարզաբանել՝ ինչու՞ Հայկ Ասլանյանին և Մարտին Ղազարյանին չի տրամադրել մեքենաները, որոնց գումարները ստացել է։ Խաչատրյանն ասաց, որ ինքը ևս խաբեության և անբարեխիղճ մրցակցության զոհ է դարձել։

«Մենք փոխանցել ենք այդ գումարները չինական ընկերությանը, որը պետք է մեզ ուղարկեր մեքենաները, բայց այդ ընկերությունը գումարը ստանալուց հետո ոչ միայն հրաժարվել է ուղարկել մեքենաները, այլև գումարը չի վերադարձնում»,- ասաց Խաչատրյանը։ Ըստ նրա, չինական ընկերության այդ պահվածքի պատճառն իրենց մրցակից ընկերություններից մեկն է՝ «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն, որը համաձայնության է եկել չինական ընկերության հետ, որպեսզի վերջինս մեքենաները չուղարկի իրենց։ Խաչատրյանի պնդմամբ, ինքը սկզբում աշխատել է «Էկո մոթորս»-ի հետ, սակայն հետագայում կոնֆլիկտի պատճառով հեռացել է ընկերությունից։ 

Արա Խաչատրյանը նաև վստահեցրեց, որ մինչև տարեվերջ կվճարի Հայկ Ասլանյանի և Մարտին Ղազարյանի գումարները»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:08
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի դեմ
Եվրախորհրդարանը (ԵԽ) ձայների մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում վերանայել Վրաստանի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ձեր առջև այժմ նստած են իրական կվադրոբերներ. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Երեկ Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցրել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:43
Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
Հայաստանն ակտիվ  մասնակցել է աշխատանքներին, առաջարկներ է արել, որոնք շատերը նկատի են առնվել,բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում...
Աղբյուր` Panorama.am
18:32
Լիլիթ Գալստյան․ Ազգային ամոթի ու պարտության շարունակվող ժամանակը․․․
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈԹԻ ՈՒ ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԸ․․․ Լաչինը...
Աղբյուր` Panorama.am
18:20
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողներն ատամնաբուժարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ստամբուլ-Սիեթլ չվերթի օդաչուն թռչիքի ժամանակ մահացել է
«Թուրքական ավիաուղիներ»-ը Սիեթլից (ԱՄՆ Վաշինգտոն նահանգի քաղաք) Ստամբուլ չվերթ իրականացնող օդանավի գլխավոր օդաչուն ուշագնաց է եղել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ալ Պաչինոն խոստովանել է, որ համաճարակի ժամանակ քիչ էր մնում մահանար
Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն պատմել է, որ 2020 թվականին հազիվ է փրկվել մահվանից։ People ամսագիրը գրում է, որ դերասանի իսրտը մի պահ կանգ է առել։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
17:51
Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը...
Աղբյուր` Panorama.am
17:50
Թուրքիայում ընդդիմադիր 5 կին գործիչ է ձերբակալվել
Ձերբակալվել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Պուգաչովան դшվաճան չէ, բայց մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Շահնազարով
«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը երգչուհի Ալլա Պուգաչովային Ռուսաստանի դավաճան չի համարում, քանի որ երգչուհին իր կարծիքն...
Աղբյուր` Panorama.am
17:40
Աղքատները վճարում են հարկերը, իսկ ավելի հարուստները չեն վճարում.Հրանտ Միքայելյան
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը կազմել է 9 %։ Վերջին տարիներին այն աննախադեպ է,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Երևան-Սևան ավտոճանապարհին «GAZel»-ի վթարից զnhերի թիվը հասավ 2-ի
Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր
Աղբյուր` Panorama.am
17:32
ԱՄՆ քաղաքացու առևանգումից հետո ոստիկանապետը մեդալով պարգևատրել է ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետին
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն այսօր հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ ոստիկանությանը աջակցություն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Քրեական վարույթի շրջանակում շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել 276.726,714 ՀՀ դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Նելլի Քոչարյանը մասնակցել է 48-րդ միջազգային բանկային համաժողովին
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ Banking Association for Centeral and Eastern Europe-ի նախաձեռնությամբ կայացել է 48-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սքանչելի ծովով աշխարհի վատագույն սերվիսն է. Ո՞ր երկրին է վերաբերում Նազենի Հովհաննիսյանի դժգոհությունը
Հաղորդավարուհի, մոդել Նազենի Հովհաննիսյանը հանգիստն անցկացնում է ծովափնյա Կիպրոսում։ Ինչպես երևում է նրա հրապարակումներից, ամենևին էլ գոհ չէ այդ...
Աղբյուր` Panorama.am
17:08
«Յագուար»-ի վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին
Գեղարքունիքի պարեկները հոկտեմբերի 8-ի ժամը 12.50-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Յագուար» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Շատ շուտով հասնելի կլինի մի պատմություն. Իվետա Մուկուչյան
«Շատ շուտով հասնելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար»։ Ինսթագրամի իր էջում նման անոնս է հրապարակել երգչուհի Իվետա...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ֆլորիդայում հինգ միլիոն մարդ է տարհանվել
«Հելեն» փոթորկի բոլոր հետևանքները դեռ չվերացված, ԱՄ-ում հիմա էլ մոլեգում է «Միլթոնը»։ Ըստ The New York Times-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:22
OVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր
«Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը» խորագրով 2024 միջազգային կոնֆերանսի շրջանակում
Աղբյուր` Panorama.am
16:14
Երևան-Սևան ավտոճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է, կա 8 տուժած և 1 զnh
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան...
Աղբյուր` Panorama.am
16:06
«Սա Եվրատեսիլ չէ». Եվրախորհրդարանի ղեկավարը Օրբանի՝ Bella ciao երգող կողմնակիցներին
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ սկսել են երգել Bella Ciao-ն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Եվրախորհրդարանում ելույթից հետո:...
Աղբյուր` Panorama.am
16:06
Իրանում պատգամավորները Անվտանգության խորհրդին կոչ են արել թույլատրել միջուկային զենք ստեղծել
Իրանցի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Իսրայելի սպառնալիքների պատճառով թույլատրել միջուկային զենք...
Աղբյուր` Panorama.am
15:42
Թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է Սիեթլից Ստամբուլ չվերթի ժամանակ
Թուրքական ավիաուղիների կապիտան-օդաչուն մահացել է Սիեթլ-Ստամբուլ չվերթի ժամանակ, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Նյու...
Աղբյուր` Panorama.am
15:38
Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է
Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆը կլինի Վարդենիս քաղաքում, հաջորդիվ Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան...
Աղբյուր` Panorama.am
15:24
ՀՅԴ ԳՄ. Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված
«Երեք տարուց ավելի էր՝ քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն...
Աղբյուր` Panorama.am
15:24
Հետագա գործողությունների ծրագիրն էլ կա, ամեն ինչն էլ կա՝ քայլ առ քայլ. Բագրատ սրբազան
«Առաջիկայում, մի քանի օրերի ընթացքում մենք կտեղեկացնենք, թե մեր հետագա գործողություններն ինչ են լինելու։ Ծրագիրն էլ կա,ամեն ինչն էլ կա՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ
12:18 09/10/2024

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}