Տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը՝ կայուն ծանր․ ՆԳՆ ՓԾ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է: Մ․ Բ․-ն (ծնված 1979 թ․) մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Տուժածներից հինգի (Մ․ Ա․, ծնված 1951 թ․, Վ․ Ք․, ծնված 1967 թ․, Յ․Ա․, ծնված 1954 թ․, Դ․ Բ․, ծնված 1985 թ․, Հ․ Թ․, ծնված 1985 թ․) առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր, իսկ Վ․Ա․-ն (ծնված 1972 թ․) բժշկական կենտրոնում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը և Մ. Բ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Սևան ճանապարհին վթարի հետևանքով 7 տուժածներից մեկն անչափահաս է
- Երևան-Սևան ավտոճանապարհին «GAZel»-ի վթարից զnhերի թիվը հասավ 2-ի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան