Մաhացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը
88 տարեկանում կյանքից հեռացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը։
«Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը Հայաստանում: Մահացավ վերջին մոհիկաններից մեկը՝ մեր գործընկեր, իմ հայրիկիս վաղեմի բարեկամ Հակոբ Սանասարյանը»,- գրել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
Բնապահպան Լևոն Գալստյանը ևս գրառում է արել․ «Գնաց մեր սիրելի Հակոբ Սանասարյանն իր համար պաշտելի բնության հետ միախառնվելու։ Շատ ցավալի կորուստ է, իսկ իր բացակայությունն ու կարիքը հատկապես կզգան բոլոր բնասեր մարդիկ»։
Նա նաև լուսանկար է հրապարակել, որն արված է 2017 թ. հուլիսի 29-ին, Սանասարյանը՝ մուլսարի գագաթին։
Հակոբ Սանասարյանը ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 21-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ քիմիկոսի որակավորմամբ: Քիմ. գիտ. թեկնածու: Աշխատել է ՀՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում ավագ գիտաշխատող: 1989 թվականին ստեղծել է Հայաստանի Կանաչների միությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակին նույնիսկ ցանկանում էին Սևանա լիճը սեփականաշնորհել.Հակոբ Սանասարյան
- ՀՀ-ում պետական պաշտոնյաները ստեղծել են երկրի ընդերքը կողոպտելու, ժողովրդի ունեցվածքը թալանելու իդեալական պայմաններ․ Սանասարյան
- Սա հակապետական հանցագործություն է․ Հակոբ Սանասարյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան