Աղքատները վճարում են հարկերը, իսկ ավելի հարուստները չեն վճարում.Հրանտ Միքայելյան
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական աճը կազմել է 9 %։ Վերջին տարիներին այն աննախադեպ է, բայց սրան զուգահեռ աճում է նաև աղքատության վերին շեմը։
Հուլիսիսն ներկայացված վիճակագրական տվյալներով աղքատության վերին գիծը հասել է 42.6 %-ի, այն դեպքում երբ 2022-ին 41.3% է եղել։ 2023 թվականի համար ըստ մարզերի ներկայացված չէ աղքատության որևէ ցուցանիշ։ Տնտեսության աճին զուգահեռ Աղքատության աճի այս հակասությունը բացատրելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ,քաղաքագետ Հրանտ Միքայելյանին
«Սա կարող է մի քանի բացատրություն ունենալ։
Տնտեսական աճը կուտակվում է որոշ արտադրական, բայց ոչ սպառողական ոլորտներում։ Այստեղ մենք նման միտում տեսնում ենք ամեն դեպքում հատկապես, եթե խոսենք ոչ թե արտադրության, այլ վերարտահանման մասին։ Տվյալ դեպքում, օրինակ ոսկի և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները վերամշակում են Հայաստանում և հետո արտահանում են։ Այսինքը, Հայաստան գումարը մտնում է, բայց կուտակվում է շատ նեղ շրջանակենրում, շատ քիչ ձեռքերում։Այսպիսով, մեծ հաշվով տեղի է ունենում անհավասարության աճ։
Անհավասարության աճը կարող է ընդգրկել առանձին մարդկանց, նաև՝ զուտ կառուցվածքային փոփոխություն տնտեսության մեջ և կարող է ընդգրկել ամբողջ հասարակությանը։ Իմ կարծիքով այս երեք մակարդակով էլ գնում է նման գործընթաց։
Մենք տեսնում ենք,որ մի կողմից առանձին օլիգարխներ գերշահույթ են ստանում վերաարտահանման գործընթացից և ոսկին ընդամենը օրինակներից մեկն է, յալ օրինակներ էլ կան։
Երկրորդ՝ տնտեսական կառուցվածքի փոփոխություն, երբ մենք տեսնում ենք, որ վերջնական սպառման կշիռը նվազում է Հայաստանում և երրորդ՝ ամբողջ տնտեսության մեջ անհավասարության աճը, ամբողջ բնակչության շրջանում։ Օրինակ ՏՏ ոլորըտ, որը ստանում է պետության կողմից հովանավորություն և ֆինանսական աջակցություն, արտոնություն և մյուս կողմից մենք տեսնում ենք գյուղատնտեսության դեգրադացիա, որը հակառակը պետության կողմից ոչ մի բան չի ստանում, նախարարությունն էլ փակվել է մի քնաի տարի առաջ։
Հետևաբար, մենք կարող ենք ֆիքսել, որ այն մարդիկ որոնք զբաղված են գյուղատնտեսության մեջ, իսկ նրանք տարբեր հաշվարկներով բնակչության 1/3-ն են, նրանք ունենում են շատ մեծ, երկարատև կորուստներ։ Այստեղ նաև ջրային խնդիրներ կան։ Իսկ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների թիվն աճում է և միջնաժամկետ եկամուտներն էլ են աճում։ Այստեղ մենք կրկին տեսնում ենք անհավասարության աճ։
Սրան զուգահեռ մենք տեսնում ենք պետական քաղաքականություն, ընդամենը մի քանի տարի առաջ եկամտահարկի վերադարձ և շինարարության ֆինանսավորում, այսինքը տոկոսադրույքի ֆինանսավորում պետության կողմից։ Սա ևս տեղի է ունենում աղքատության աճի հաշվին՝աղքատները վճարում են հարկերը,իսկ ավելի հարուստները չեն վճարում,ավելի ճիշտ պետությունը վերադրաձնում է այն նրանց։ Այստեղ ևս անհավասարության աճ է գրանցում և՝ այսպես շարունակ։
Հետևաբար՝ տեսականորեն տնտեսությունը կարող է աճել և աղքատների թիվն էլ կարող է զուգահեռ աճել։
Դրանից զատ,առհասարակ մեր տնտեսական վիճակագրությունը վերջին տարիներին, հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող վերարտահանումը, և կառավարության կողմից ցանքությունն այդ տվյալների քաղաքական կիրառման, Հայաստանում ներկայացվում է վիճակագրություն՝ քաղաքական հաշվարկները հաշվի առնելով։ Սա բերում է նրան, որ վիճակագրությունը կամ խեղաթյուրվում է կամ կեղծ է ներկայացվում։ Օրինակ Հայաստանի արտահանումն է անգամներով աճում, այն ժամանակ, երբ այն իրականում տեղի չի ունեցել և այդպես շարունակ։ Այսպիսով, մեր վիճակագրական տվյալների ճշգրտությունն ևս երաշխավորված չէ։ Սա էլ է խնդիրը, թե իրականում ինչքան է տնտեսական աճը։ Սա լրիվ այլ խնդիր է։
Վերջին հանգամանքը՝ բնակչության թիվն Հայաստանում աճել է։ Հայաստան են եկել ռուսներ, հնդիկենր և Արցախից բռնագաղթածնե ։ Այսիքնը բնակչության թիվը աճել է բավականին մեծ՝ մոտավորապես 6 %։ Երբ խոսվում է տնտեսկան աճի մասին, այն ընդհանուր տնտեսության մասին է խոսում, բայց եթե այն մարդկանց վրա բաժանենք, ապա այնպես կարող է ստացվել,որ մեկ շնչի հաշվով կարող է նվազել։ Վերջին հաշվով, օրինակ Արցախցիները կարող են աղքատների թիվը համալրել։
Այս բոլոր պատճառները նպաստում են այս միտումներին»,-ասաց Հրանտ Միքայելյանը։