Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն. Սուրենյանց
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Անդրադառնալով այս հարցին՝ քաաքագետ Սուրեն Սոււրենյանցը գրում է.
«Արդեն մեկ ամիս է՝ ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում այս մասին խոսում եմ:
Պնդումս ոչ միայն չհերքվեց, այլ հաստատվեց պաշտոնապես:
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ- իրանական սահմանից:
Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից, «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:
Ի՞նչ հաշվարկով է Մոսկվան գնում անվտանգային վակուումի ստեղծմանը՝ ցույց կտա ժամանակը: Միայն հավելեմ՝ չեմ կարծում, թե այս հարցում Կրեմլը չունի ստրատեգիական հաշվարկ կամ պայմանավորվածություններ Իրանի հետ:
Անկեղծորեն չգիտեմ, թե ո՞րն է Փաշինյանի հաշվարկը:
Կասկած չունեմ, որ առաջիկա օրերին իշխանական պրոպագանդան ցնծության մեջ կլինի՝ «ինքնիշխանության» հերթական «հաղթանակի» առիթով: Իհարկե, դրա վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա, փնթփնթոց ռուսների հասցեին, որ մեզ մենակ թողեցին և իհարկե՝ բարոյական աջակցության տեքստեր Արևմուտքից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին