Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն և սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Էրեբունի-Երևան» երգը
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Երեկոյի ընթացքում Դոմինգոյի հետ ելույթ է ունեցել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Դոմինգոն և Ջուլիանա Գրիգորյանը միասին կատարել են «Էրեբունի-Երևան» երգը։
Հարակից հրապարակումներ`
- Կհանդիպենք շուտով՝ Երևանում. Պլասիդո Դոմինգո
- Պլասիդո Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանում
- Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին
- Operalia 2022 համաշխարհային մրցույթում հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին